Եգիպտոսում բացառիկ՝ երեխայի սարկոֆագ է հայտնաբերվել (լուսանկարներ)

18:44 • 05.02.13

Եգիպտոսի հարավում՝ Լուքսոր քաղաքում, բացառիկ փայտյա սարկոֆագ է հայտնաբերվել, որը մոտ 3500-ամյա է և, ըստ ամենայնի, պատկանել է 5 տարեկան երեխայի, հայտնում է Huffington Post-ը:

 

Այս գտածոյի հեղինակներն իսպանացի հնագետներն են: Հույս կա, որ այս «դագաղը» լույս կսփռի Հին Եգիպտոսի այն քիչ հայտնի շրջանի վրա, երբ երկրի հարավն ու հյուսիսը դեռ միավորված չէին: Գտածոն հռչակավոր Հաթշեփսուտ թագուհու շրջանին է վերաբերում:

 

Պեղումների ընթացքում մի շարք ամաններ և վուշով փաթաթված փայտյա արձանիկներ են հայտնաբերվել:

 

Այս տարի ավելի վաղ՝ հունվարին, Եգիպտոսում արժեքավոր հնություններ էին գտել իտալացի գիտնականները՝ աշխատելով Ամենհոտեպ 2-րդ փարավոնի տաճարում:
 

Եգիպտոսում բացառիկ՝ երեխայի սարկոֆագ է հայտնաբերվել (լուսանկարներ)