Amazon-ը շրջանառության մեջ կդնի սեփական վիրտուալ արժույթը

16:17 • 06.02.13

Աշխարհի խոշորագույն առցանց խանութ Amazon-ը հայտարարել է սեփական վիրտուալ արժույթի՝ Amazon Coins-ի շրջանառության մեջ դնելու մտադրության մասին, տեղեկացնում է Газета-ն՝ հղում կատարելով Mashable-ին։

 

Արժույթը կսկսի օգտագործվել այս տարվա մայիսից և Kindle Fire հաճախորդների համար կդառնա Amazon Appstore-ից հավելվածներ գնելու հեշտ տարբերակ։

 

Շրջանառության մեջ մտնելուց հետո Amazon Coins-ը վիրտուալ արժույթների մյուս տեսակների համար լուրջ մրցակից կդառնա։
 

Amazon-ը շրջանառության մեջ կդնի սեփական վիրտուալ արժույթը