Հասարակածային գոտու բնակիչներն ավելի հակված են ասթմայով և ալերգիայով հիվանդանալուն
Հասարակածային երկրների բնակիչները մյուսներից շատ են հակված թոքերի հիվանդություններին, որոնցից են ալերգիան և ասթման: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի գիտնականները, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ըստ ամերիկյան գիտնականների հետազոտությունների՝ արեգակնային ճառագայթների ուղղակի ազդեցությունը մեծացնում է ալերգիայով կամ ասթմայով հիվանդանալու հավանականությունը: Աշխատանքը հրապարակվել էր Аnnals of Allergy, Asthma & Immunology ամսագրում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթները առավելագույնս ազդում են այն մարդկանց վրա, ովքեր մնում են հասարակածին մոտ: Այս ազդեցության բացական կողմ կարող է հանդիսանալ D վիտամինի ավելացումը. ենթադրվում է, որ այն կարող է փոխել մարդու իմունային համակարգը, որոնց արդյունքում կարող է մեծանալ ալերգիայով և ասթմայով հիվանդանալու վտանգը:
Այս հետազոտության տարբերությունը կայանում է նրանում, որ այն ուսումնասիրում է հիվանդությամբ վարակվելու վտանգը կապված որևէ աշխարհագրական դիրքի հետ, իսկ նախորդները հիմնված էին կլիմայի, սոցիալական պայմանների և օդում տարբեր տեսակի ալերգիաների առկայության վրա:










