Facebook-ի օգտատերերի մեծամասնությունը խոստովանել է, որ հոգնել է սոցցանցից

09:34 • 06.02.13

Facebook սոցիալական ցանցի օգտատերերի ավելի քան 60%-ը խոստովանել է, որ հոգնում է սոցիալական ցանցից և իր էջը չի մտնում առնվազն մի քանի շաբաթ։ Այս մասին ասված է The Pew Research Center for the People & the Press հետազոտական կենտրոնի պատրաստած զեկույցում։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, հիմնական պատճառը, համաձայն որի ամերիկացիները որոշում են հանգստանալ Facebook-ից, ժամանակի սղությունն է և հետաքրքրության կորուստը։


Որոշ օգտատերեր նշել են, որ որոշել են գոնե ժամանակավոր չօգտագործել սոցցանցը, քանի որ գիտակցել են, որ դա իրական կյանք չէ։

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ Facebook պարբերաբար մտնում են ինտերնետ օգտագործողների երկու երրորդը, սակայն նրանց 27%-ը հայտարարել է, որ մտադիր է այս տարի ավելի քիչ ժամանակ տրամադրել ցանցին։
Facebook-ի տվյալներով՝ ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիարդը, որից 82%-ը գտնվում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմաններից դուրս։
 

Facebook-ի օգտատերերի մեծամասնությունը խոստովանել է, որ հոգնել է սոցցանցից