Մայքրոսոֆթի նոր Office 365 HomePremium ծրագրում ամպային և սոցիալական լուծումներ կան

16:08 • 06.02.13

Հունվարի 29-ին Մայքրոսոֆթ Կորպորացիան հայտարարել է նոր «Office 365 Home Premium» սպառողների համար ծրագրի թողարկման մասին։ Այն իրենից ներկայացնում է Մայքրոսոֆթի հանրահայտ «Office» ապրանքատեսակի նորացված տարբերակը և ներառում է «Office»-ի ամենավերջին և ամբողջական հնարավորությունները։ «Office 365 Home Premium» ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատել մինչև հինգ մեքենաների վրա՝ ներառելով Windows տաբլետները, անհատական և MAC համակարգիչները։ Այն պարունակում է «Skype» միջազգային զանգերի ծրագիր և տրամադրում է «SkyDrive» ամպային ծառայության հավելյալ պահեստային ծավալ։ Այս մասին նշվում է «Մայքրոսոֆթ Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ։


«Office 365 Home Premium» ծրագրի թողարկումը խորհրդանշում է Մայքրոսոֆթի՝ սարքերի և ծառայությունների վրա հիմնված բիզնես-աշխարհ ներգրավվելու հաջորդ քայլը», - ասում է Մայքրոսոֆթ Կորպորացիայի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը։ Նրա խոսքերով՝ «Դա պարզապես հերթական «Office»-ի թողարկում չէ։ Լիովին նորացված «Office»-ը ստեղծված է որպես ամպային ծառայություն՝ օժտված օգտագործողների կողմից արդեն ճանաչված և սիրված «Office»-ի բոլոր հնարավորություններով, որոնց ավելացել են տպավորիչ ամպային և սոցիալական առավելությունները»:


Մայքրոսոֆթը նաև հայտարարել է, որ այսուհետ նոր առանձնահատկություններն ու ծառայությունները միանգամից ի հայտ են գալու ամպային ծառայության տեսքով, ինչը փոխում է ընկերության ավանդական ծրագրային երեքամյա նորացման գործընթացը։ Այսուհետև ծրագրի նոր գործառույթները բաժանորդներին հասանելի են դառնալու անմիջապես թողարկումից հետո։


«Դա մեծ առաջադիմություն է մեզ համար։ Մարդկանց պահանջները շատ արագ են փոխվում, իսկ «Office 365 Home Premium» ծրագիրը փոխվելու է նրանց պահանջների համաձայն» - նշել է Microsoft Office դեպարտամենտի նախագահ Կուրտ Դել Բենեն։


Միաժամանակ Մայքրոսոֆթը հայտարարել է նաև «Office» ծրագրի նորացված ավանդական փաթեթների թողարկման մասին, որոնք են՝ «Office HomeandStudent 2013», «Office Homeand Business 2013» և «Office Professional 2013»։

 

 

«Office 365 Home Premium» ծրագրի մասին: «Office 365 Home Premium» ծրագիրը հասանելի է 162 շուկաներում, 21 լեզուներով և այն ներառում է հետևյալ գործառույթները՝


• Ամենավերջին և ամբողջական «Office» ծրագրային փաթեթ՝ Word, Excel, PowerPoint, OneNote, Outlook, Publisher և Access.
• Մեկ արտոնագիր ընտանիքի բոլոր անդամների համար, որը հնարավորություն է տալիս «Office» ծրագիրն օգտագործել հինգ մեքենաների համար՝ ներառելով Windows պլանշետներ, անհատական և MAC համակարգիչներ, ինչպես նաև «Office onDemand» ծրագիրը հասանելի է ցանկացած ինտերնետին միացրած համակարգչի համար։
• Հավելյալ 20 GB ծավալ SkyDrive ամպային ծառայության պահեստում, որը երեք անգամ գերազանցում է անվճար հաշվով SkyDrive ծառայության պահեստի ծավալը։
• 60 անվճար րոպե «Skype» միջազգային զանգերի ծրագրով ողջ աշխարհում՝ բջջային և քաղաքային հեռախոսների վրա:
• Հետագա բոլոր ծրագրային թարմացումների (updates) հասանելիություն, որը թույլ է տալիս մշտապես օգտվել նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներից։


Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև Office 365 HomePremium ծրագրի փորձնական՝ 30 օրվա համար նախատեսված տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝ www.office.com։

 

 

 

Մայքրոսոֆթի նոր Office 365 HomePremium ծրագրում ամպային և սոցիալական լուծումներ կան