Շառլ դը Գոլի Simca-ն և Բրեժնևի «ЗиЛ»-ը. Փարիզում մեկնարկել է ռետրո մեքենաների աճուրդը (տեսանյութ)

13:46 • 07.02.13

Փարիզի Ելիսեյան դաշտում այսօր մեկնարկել է հնագույն ավտոմեքենաների և մոտոցիկլների աճուրդը, հայտնում է ИТАР ТАСС գործակալությունը։ Այս տարի Retromobile շոուում, որն արդեն 37 տարի շարունակ հավաքում է վինտաժային մեքենաների հազարավոր սիրահարների, ներկայացված է 100 մեքենա և 27 մոտոցիկլ։

 

Միջոցառման կազմակերպիչներն առանձնակի հույսեր են կապում Ռուսաստանի և Չինաստանի ապահով բնակիչների հետ։ Արդեն վաճառվել է մի քանի նմուշ։

 

Ներկայացված նմուշների թվում են 1960թ. արտադրության նախագահական Simca-ն, որը պատկանել է Շառլ դը Գոլին, ինչպես նաև Լեոնիդ Բրեժնևի «ЗиЛ» մեքենան։
 

Տեսանյութը դիտել այստեղ։

Շառլ դը Գոլի Simca-ն և Բրեժնևի «ЗиЛ»-ը. Փարիզում մեկնարկել է ռետրո մեքենաների աճուրդը (տեսանյութ)