Երկրին թունավոր գիսաստղ է մոտենում, որին կարելի է հետևել անզեն աչքով

20:38 • 07.02.13

Ապրիլի սկզբին Երկրի Հյուսիսային կիսագնդի բնակիչները կարող են արտասովոր երևույթի ականատեսը դառնալ. նրանք կտեսնեն անհավանական վառ գիսավորի՝ կանաչ «պոչով», հայտնում է НТВ-ն:

 

Կանաչ գիսավորին հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, իսկ այն առայժմ անաղմուկ թռչում է Հարավային կիսագնդից 92 մլն կմ բարձրության վրա:

 

Լեմմոն անվանումով այս գիսավորը նման գույն ունի իր մեջ պարունակվող ածխածնի և թունավոր ցիանի պատճառով:

 

Գիտնականները նշում են, որ սա թունավոր գիսավորի առաջին այցն է Արեգակնային համակարգ շատ երկար ժամանակաշրջանի կտրվածքով:
 

Երկրին թունավոր գիսաստղ է մոտենում, որին կարելի է հետևել անզեն աչքով