Google ընկերության նոր, կրեատիվ գրասենյակը Թել Ավիվում (լուսանկարներ)
Google կորպորացիան նոր շտաբ- բնակարան ունի՝ Թել Ավիվում, հայտնում է buro247.ru-ն։
7900 քմ տարածքով յուրահատուկ գրասենյակի դիզայնը Camenzind Evolution ճարտարապետական բյուրոյի և Studio Yaron Tal-ի համագործակցության արդյունք է։
Electra Tower ժամանակակից գրասենյակային շենքի 1-8-րդ հարկերի պատուհաններից բացվող քաղաքի հիանալի տեսարանը շտաբ- բնակարանի միակ արժանիքը չէ։
Ճարտարապետները ձգտել են ստեղծել այնպիսի տարածք, որտեղ գտնվելով բառի բուն իմաստով ցանկություն է առաջանում արարել։ Կրեատիվությունը միշտ էլ առաջնահերթ է եղել ինչպես Google-ի թիմի, այնպես էլ աշխատանքային տարածքի համար, որտեղ «բնակվում» են նրա աշխատակիցները։
Ընկերության գրասենյակների մոտ 50%-ը նախագծված են այնպես, որ մասնագետները հաճույքով հաղորդակցվեն միմյանց հետ աշխատանքային օրվա ընթացքում։










