Կանեփ ծխելը կրկնապատկում է երիտասարդների ինսուլտի վտանգը
Երիտասարդները, որոնք մարիխուանա են օգտագործում, նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ վտանգ է իրենց սպառնում: ԱՄՆ Օքլենդի համալսարանի գիտնականները պնդում են, որ այդ թմրանյութը կրկնապատկում է ինսուլտի վտանգը, հաղորդում է РИА Новости-ն:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իշեմիկ ինսուլտ և ժամանակավոր իշեմիկ կաթված կրող հիվանդների մեծ մասը երիտասարդ տարիքում կանեփ է ծխել:
Հետազոտության այս արդյունքը խափանում է վերջերս լայն տարածում ստացած այն կարծիքը, թե բնական թմրանյութն անվտանգ է:
Թույլ թմրանյութ համարվող կանեփի ազդեցությունը հետազոտվել է ինսուլտի և իշեմիկ կաթվածի 160 գործոնների մասով` 18-55 տարեկան անձանց մոտ: Եվ, հիվանդների 16%-ի մոտ մեզի մեջ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել: Դեպքերի 8,1%-ում դա մարիխուանան էր:
Ստուգումը ցույց է տվել, որ առողջական խնդիրը սկսվում է թմրանյութը օգտագործելուց մի քանի ժամ անց: Ծխախոտ, ալկոհոլ և այլ թմրանյութեր օգտագործված չեն եղել` միայն կանեփ:
Գիտնականներն ընդգծում են, որ թմրանյութը միանշանակ շատ վտանգավոր է, այդ թվում երիտասարդների համար: Գիտական խումբը բժիշկներին կոչ է անում ինսուլտ ախտորոշմամբ հիվանդներին ստուգել նաև թմրանյութերի մասով:










