Microsoft-ը 2014թ. Linux գործառնական համակարգի համար ծրագրային փաթեթ կթողարկի. ԶԼՄ-ներ

15:11 • 07.02.13

Ամերիկյան Microsoft ընկերությունը նախատեսում է 2014թ. Linux գործառնական համակարգի համար Microsoft  Office-ծրագրային փաթեթ թողարկել (ընկերության ծրագրային փաթեթը ներկայում օգտագործվում է  Windows և Apple Mac OS X գործառնական համակարգերում): Այս մասին հաղորդում է անգլալեզու ExtremeTech ինտերնետային կայքը` վկայակոչելով իր աղբյուրները:

 

Կայքի տվյալներով` Microsoft-ը նաև սկսել է ծրագրային փաթեթ մշակել Android գործառնական համակարգի համար. փաթեթը հնարավոր է լինելու օգտագործել պլանշետային համակարգիչներում ու բջջային հեռախոսներում:

 

Հավելենք, որ մամուլում վերջին շրջանում հաճախ են լուրեր հայտնվում, թե ծրագրային ապահովման հսկա Microsoft-ը Linux-ի համար «օֆիսային փաթեթ է» թողարկելու:

 

Շատ վերլուծաբաններ, սակայն, թերահավատորեն են վերաբերվում այդ տեղեկությանը` նշելով, որ Microsoft-ը «նման անշահավետ քայլի» չի դիմի, քանի որ, ուսումնասիրությունների համաձայն, Linux գործառնական համակարգով են գործում «տնային» հակամակարգիչների ընդամենը 1—2%-ը:

 

 

Microsoft-ը 2014թ. Linux գործառնական համակարգի համար ծրագրային փաթեթ կթողարկի. ԶԼՄ-ներ