Բրիտանական զրահամեքենաները հակատանկային զենքից ցանցով կպաշտպանվեն
Բրիտանական AmSafe Bridport Limited ընկերությունը հաղթել է Միացյալ Թագավորության ռազմատեխնիկայի համար հակատանկային նռնականետերի դեմ Tarian պաշտպանության միջոցների մատակարարման մրցույթում: Այս մասին հաղորդում է ADS Advance պարբերականը` հղում կատարելով ընկերության մամուլի հաղորդագրությանը:
Պայմանագիրը գնահատվում է 10,6 մլն ֆունտ ստերլինգ (17 մլն ԱՄՆ դոլար): Մատակարարումը նախատեսվում է ավարտել 2013թ. վերջին:
Ինչպես նշվում է AmSafe-ի կայքում, Tarian-ը իրենից ներկայացնում է հատուկ ցանց, որն ամրացվում է ավտոմեքենայի կամ զրահամեքենայի շրջակայքով` ճկուն ամրակների օգնությամբ:
Tarian-ը մոտ երկու անգամ սովորական նույն էֆեկտիվության զրահից թեթև է և կարող է ամրացվել նույնիսկ թեթև զրահամեքենաների վրա, ինչպես օրինակ` HMMWV-ն (Hummer):
Վնասման դեպքում ցանցավոր պաշտպանությունը հեշտությամբ կարելի է վերականգնել տեղում:
Առաջին անգամ բրիտանացիները օգտագործել են Tarian համակարգը Աֆղանստանում` 2009թ. մայիսին:










