«Яндекс»-ի որոնողական համակարգը շրջանցել է Microsoft ընկերությանը

11:47 • 07.02.13

Որոնումների թվով «Яндекс»-ը շրջանցել է Microsoft ընկերությանը և դարձել աշխարհում 4-րդ որոնողական համակարգը՝ Google, Baidu և Yahoo! ընկերություններից հետո, գրում է gazeta.ru-ն։


Microsoft-ը տեղափոխվել է 5-րդ հորիզոնական։

ComScore վերլուծական ընկերությունը հաշվել է որոնումները, որոնք արվել են նոթբուքերից՝ տվյալ ընկերության բոլոր կայքերի և ծառայությունների միջոցով։ Microsoft-ի դեպքում,օրինակ, դա ոչ միայն նրա Bing որոնողական համակարգն է, այլև microsoft.com-ը և այլ կայքեր։

 

Անցյալ տարվա դեկտեմբերին «Яндекс»-ին արվել է 4.84 մլրդ հարցում, իսկ Microsoft-ին՝ 4,47 մլրդ։
 

«Яндекс»-ի ներկայացուցիչ Տատյանա Կոմարովան տեղեկացրել է, որ այդ թիվն ավելացել է ռուսական շուկայի հաշվին։
 

Microsoft-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը։
 

«Яндекс»-ի որոնողական համակարգը շրջանցել է Microsoft ընկերությանը