Volkswagen-ում Beetle-ին «դեղին-սև» մրցարշավորդ են դարձրել (լուսանկարներ)

01:26 • 08.02.13

Volkswagen ընկերությունը ներկայացրել է Beetle-ի հատուկ GSR կոչվող մոդիֆիկացիան, որը կթողարկվի սահմանափակ քանակով` 3500 մեքենա:


Beetle-ի նորույթի անվանումը բացվում է Gelb Schwarzer Renner (դեղին-սև մրցարշավորդ): Այն ստեղծվել է 1970-ականների համանման մեքենայի ոճայնությամբ, որը կառուցվել էր Beetle 1303 S-ի հիմքի վրա և նույնպես սահմանափակ քանակով էր արտադրվել:

 

Նորույթը R-Line առջևի և ետևի բամպեր է ստացել, սև ներկված 19 դույմանոց անվասկավառակներ, սև բարձրակարգ կաշվով պատված և դեղին կարերով նստարաններ և ղեկ, պանորամիկ ապակեպատ տանիք բիքսենոնային լուսային սարքեր և Fender աուդիոհամակարգ:


Հեչբեքը համալրված է երկու լիտրանոց բենզինային տուրբոշարժիչով, որը 210 ձիաուժ է ապահովում: Երկու կցորդիչներով DSG ռոբոտացված փոխանցումատուփով Beetle-ը 0-100կմ/ժ թափավազքը իրականացնում է 7,3 վայրկյանում: Առավելագույն արագությունը 230 կմ/ժ է, իսկ վառելիքի միջին ծախսը` 7,3 լիտր 100կմ ճանապարհին:

Նման Beetle-ի գինը Գերմանիայում սկսվում է 30.3 հազար եվրոյից:

 

Volkswagen-ում Beetle-ին «դեղին-սև» մրցարշավորդ են դարձրել (լուսանկարներ)