Գիտնականները պարզել են կարմիր սաղմոնների հիշողության գաղտնիքը

00:39 • 08.02.13

Ամերիկացի գիտնականները առաջ են քաշել մի հիպոթեզ, որում փորձում են բացատրել, թե ինչպես են սաղմոնային դասին պատկանող ձկները «տուն» վերադառնում ծովում մի քանի տարի անցկացնելուց հետո: Այս մասին գրում է BBC-ի ռուսական կայքը:


Բանը նրանումն է, որ այս դասի ներկայացուցիչները, որպես կանոն, վերադառնում են հենց այն վայրը, որտեղ տարիներ առաջ լույս աշխարհ են եկել:


Օրեգոնի համալսարանի գիտնականները, հետազոտելով կարմիր սաղմոնի նկատմամբ արված դիտարկումների տվյալները, ենթադրել են, որ կարմիր սաղմոնները «հիշում» են երկիր մոլորակի գեոմագնիսական դաշտերն այն վայրում, որտեղից ծով էին մտել:


Դուրս գալով համապատասխան գետ, նրանք հարազատ ծննդավայրերը գտնում են հոտով:


Ըստ գիտնականների, կողմնորոշման նման տարբերակ են օգտագործում նաև այլ ծովային բնակիչները:
 

Գիտնականները պարզել են կարմիր սաղմոնների հիշողության գաղտնիքը