Microsoft-ը փորձում է տապալել Google-ին՝ այս անգամ հարձակման թիրախ դարձնելով Gmail-ը
Microsoft-ը փորձելու է «հարձակում գործել» Google-ի դեմ՝ մեղադրելով, որ որոնողական հսկան իր էլ. փոստի՝ Gmail-ի սքանավորմամբ գեներացնում է բանալի-բառեր, ապա դրանք օգտագործում թիրախային գովազդի մեջ՝ օգտատերերին «մատուցելով» այդ բառերով պայմանավորված ապրանքների կամ ծառայությունների գովազդներ, հայտնում է Business Insider-ը:
Տեխնոլոգիաների աշխարհում սա հայտնի է երևութ է, սակայն պարզվում է՝ ոչ բոլորը գիտեն դրա մասին: Microsoft-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ տեղյակ չեն, որ Google-ն այս պրակտիկան կիրառում է Gmail-ում: Եվ երբ նրանք իմանում են այդ մասին, այնքան էլ ուրախ չեն լինում, նշել է Microsoft-ի ներկայացուցիչը:
Այս մասին Microsoft-ն իր իրազեկման արշավը՝ հեռուստատեսային ու տպագիր գովազդներով, նախատեսում է սկսել հինգշաբթի օրը:
Սակայն իրականում, ինչպես նշում է հոդվածագիրը, նպատակը ոչ այնքան Gmail-ի գործողությունների մասին իրազեկելն է, որքան օգտատերերին համոզելն է՝ «լքել իրենց նավը» և նրանց «տեղափոխել» Microsoft-ի էլեկտրոնային փոստի ծառայություն:
Google-ը նախկինում ևս նման հարձակումների թիրախ է եղել, սակայն շատ արագ արձագանքել է, թե իրենք չեն կարդում օգտատերերի նամակները, ալ խոսքը գնում է «blind scan»-ի մասին՝ բանալի-բառեր գտնելու նպատակով:
2011թ. Microsoft-ը նույնիսկ տեսահոլովակ էր տարածել՝ որում ծաղրվում էր Google-ի կողմից Gmail-ում կիրառվող բանալի-բառերի օգնությամբ թիրախավորված գովազդ մատուցելու այս մոդելը:










