Մոլորակը փրկելու համար անհրաժեշտ է քիչ աշխատել. վստահեցնում են ամերիկացի գիտնականները
Վաշինգտոնի (ԱՄՆ) գիտնականները սենսացիոն եզրահանգում են արել. շրջակա միջավայրը փրկելու համար մարդիկ պարզապես պետք է քիչ աշխատեն, գրում է Russia Today-ը։
Հետազոտողները խորհուրդ են տալիս քիչ ժամանակ անցկացնել աշխատավայրում, ընդ որում՝ բոլորին։ Սակայն դա չի նշանակում, որ մարդիկ պետք է չաշխատեն։ Այն, ինչ պահանջվում է, ընդամենը մեկ աշխատանքային օրից հրաժարվելն է։
Նրանք հիշեցնում են, որ 2008թ. Յուտա նահանգում գրասենյակային աշխատողները դադարեցին աշխատել ուրբաթ օրերը։ Եվ որպես արդյունք՝ նահանգը սկսեց 13%-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսել։ Աշխատակիցներն իրենց ավելի երջանիկ էին զգում, քանի որ նրանք սկսեցին նաև գումար խնայել։ Փորձագետները հաշվարկել էին, որ ընդհանուր առմամբ մարդիկ խնայեցին 5-ից 6 մլն դոլար՝ 1 շաբաթվա ընթացքում (բոլորը միասին)։
Աշխատանքային օրվա տևողության կրճատումը Եվրոպայում առաջարկվել էր դեռևս 19-րդ դարի կեսերին։ Իհարկե, այդ օրենքն ուղղված էր մանկական աշխատանքի կրճատմանը։ Շատ երկրներում հայտնվեց 48-ժամյա աշխատանքային օր, իսկ 1920թ. շատ եվրոպական երկրներ և ԱՄՆ-ն կրճատեցին այդ թիվը մինչև 40-ի։ Հետազոտողները կարծում են, որ դա ճիշտ քայլ էր։
Ինչ վերաբերվում է աշխատանքային ժամերի ազդեցությանը կլիմայական փոփոխությունների վրա, ապա այստեղ խոսքը մթնոլորտ արտանետված արդյունաբերական թափոնների մասին է, որոնք արվում են ձեռնարկություններն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Հետևաբար, ձեռնարկություններում էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու դեպքում կնվազի նաև էներգիա ստանալու անհրաժեշտությունը։ Ատոմային էլեկտրակայաններն ավելի քիչ ջերմային թափոններ կարտանետեն մթնոլորտ, ինչը, անկասկած, լավագույն ձևով կանդրադառնա կլիմայի վրա։










