Եգիպտոսցի ֆուտբոլի երկրպագուները գրոհում են պետական կառույցները՝ դատավճռից հետո (թարմացված, լուսանկարներ, տեսնյութ)
Եգիպտական «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի զայրացած երկրպագուները փորձել են գրոհով վերցնել Եգիպտոսի Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի շենքը՝այն բանից հետո, երբ եգիպտական դատարանը ակումբի 21 երկրպագուների դատապարտել է մահապատժի, ևս 5-ին էլ՝ ցմահ ազատազրկման, հայտնում է Russia Today-ը՝ ներկայացնելով տեսանյութ:
Ըստ ականատեսների՝ հազարավոր մարդիկ են մասնակցում գրոհին, իսկ շտաբ բնակարանն այժմ հրդեհվում է:
Կահիրեի հեռուստաալիքները հայտնում են, որ նույն երկրպագուները մի քանի ոստիկանական բաժանմունքներ են կրակի տվել մայրաքաղաքում՝ Զամալեք թաղամասում:
Նշվում են նաև երկրպագուների հաջորդ թիրախը՝ Ներքին գործերի նախարարությունը: Իրավապահները անկարգություններին արձագանքել են՝ Թահրիր հրապարակ տանող ճանապարհները փակելով:
Քաոս է նաև Պորտ-Սայիդ քաղաքում. այնտեղ հազարավոր մարդիկ փորձում են խոչընդոտել Սուեզի ջրանցքի նավերի երթևեկին:
Ֆուտբոլի երկրպագուներին վրդովել է այն, որ դատարանն արդարացրել է այս գործով անցնող 9 ոստիկաններին:
2012-ի փետրվարին «Ալ-Մասրի» և «Ալ-Ահլի» ակումբների ֆանատների բախման հետևանքով 70 մարդ էր զոհվել:
22:59
Նոր բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի:










