Ավազային փոթորիկը կաթվածահար է արել Չինաստանի հյուսիսը (տեսանյութ)
Չինաստանի հյուսում մոլեգնում է ուժեղ ավազային փոթորիկը: Բայ-Ին և Ակսու քաղաքներում տեսանելիությունը կազմում է 100 մետր: Դրա համար հետաձգվել են ներքին չվերթները: Դանդաղել է նաև մեքենաների երթևեկությունը: Տեղի բնակիչները նշում են, որ փողոցում գրեթե անհնար է շնչելը, որի համար նրանք ստիպված են դիմակներ կրել: Ըստ կանխատեսումների՝ փոթորիկը կշարունակվի մի քանի օր, գրում է Вести.ru-ն:










