Իսրայելի խոշորագույն մզկիթներից մեկը կկառուցեն Չեչնիայից եկած միջոցներով

20:16 • 09.03.13

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, Չեչնիայի իշխանությունները համաձայնել են գումարներ տրամադրել, որպեսզի Երուսաղեմի մոտակայքում գտնվող Աբու-Գոշ գյուղում մզկիթ կառուցվի: Այս բնակավայրի բնակչության մեծ մասը չեչեններ են, գրում է РБК-ն:


Նախատեսվում է, որ տարողունակությամբ այն կլինի Իսրայելի 2-րդ մզկիթը: Դեռևս հայտնի չէ, թե ինչ կարժենա շինարարությունը:


Ըստ որոշ տվյալների, մզկիթը կկրի Չեչնիայի նախագահ Ահմադ Կադիրովի անունը: Աբու-Գոշում արդեն կա փողոց, որը կրում է նրա անունը:


Իսրայելի խոշորագույն մզկիթի՝ ալ-Ակսի տարողունակությունը կազմում է 5.000 մարդ: Նախատեսվում է, որ Աբու-Գոշում կառուցվելիք մզկիթը կկարողանա ընդունել մի քանի հազար մարդ:


Գռոզնիում հավատակիցներին օգնելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ բնակիչները չունեն բավարար միջոցներ մզկիթ կառուցելու համար: