Պակիստանում քրիստոնյաների հարյուրից ավելի տներ են հրկիզվել

19:22 • 09.03.13

Պակիստանի Լահոր քաղաքի արվարձանի Բադամի Բաղ քրիստոնեական թաղամասում հարյուրից ավելի տներ են հրկիզվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Հրկիզողները կատաղած մուսուլմաններն են եղել, ինչպես հայտնում են տեղի իրավապահները: Թալանվել է նաև քրիստոնյաների ունեցվածքը, ովքեր հապշտապ լքել են քաղաքը՝ մտավախություն ունենալով իրենց կյանքի համար:

 

Հարձակման պատճառ է դարձել սրբապղծությունը՝ Մուհամեդ մարգարեի անվան պղծումը, որը վերագրվում է բնակիչներից մեկին: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել դաժան ինքնադատաստանի մի քանի ջատագովների: