Սիրիացի ապստամբներն ազատ են արձակել ՄԱԿ-ի խաղաղապահներին

19:41 • 09.03.13

ՄԱԿ-ի 21 խաղաղապահներից բաղկացած խումբը, որը չորեքշաբթի օրը Գոլանի բարձունքներում գերի էր վերցվել ապստամբների կողմից, ազատ է արձակվել: Խաղաղապահները հատել են Հորդանանի սահմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղեկատվական գործակալություններին:


Հայտնի է, որ նախկին գերիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:


Չորեքշաբթի օրը սիրիական ապստամբները առևանգել էին ՄԱԿ-ի ֆիլիպինյան զորամիավորման 21 խաղաղապահների: Այդ ժամանակ խաղաղապահները հսկում էին Իսրայելի և Սիրիայի միջև 1974 թվականին հաստատված սահմանը: