Վենեսուելայի հարուստները գինով ու վիսկիով են նշել Չավեսի մահը
Վենեսուելայի ոչ բոլոր քաղաքացիներն են նախագահ Ուգո Չավեսի մահն ընդունել որպես ողբերգություն, հայտնում է НТВ-ն:
Հարուստ վենեսուելացիների մի մասի համար նախագահի մահը տոն է դարձել. նրանք նշել են դեպքը թունդ խմիչքներով և խոստացել «չկարոտել» հանգուցյալին:
Ուգո Չավեսի մահը սգում են Վենեսուելայի միլիոնավոր բնակիչներ, հատկապես՝ անապահով խավը: Աղքատները շնորհակալ էին նախագահին սոցիալական ոլորտին հատկացվող մեծ գումարների համար, որոնց համար տրամադրվում էր երկրի նավթային եկամուտը:
Սակայն, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, քիչ չեն նաև մարդիկ, ովքեր ընդունել են նախագահի մահն անթաքույց ուրախությամբ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի 58-ամյա նախագահը մահացել է մարտի 5-ին՝ 2 տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո։










