Չինաստանում գոհ չեն կառավարության աշխատանքից. որոշ նախարարություններ կփակվեն կամ կմիավորվեն
Չինաստանում այսօր հրապարակվել է երկրի Պետխորհրդի վերակազմավորման նախագիծը, որը միտված է բարձրացնելու կառավարության աշխատանքի արդյունավետությունը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։ Փաստաթուղթը ներկայացվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովում։
Ըստ Պետխորհրդի անդամ Մա Կայի՝ որոշ գերատեսչություններ կատարում են նույն գործառույթները, կառավարության աշխատանքի արդյունավետությունը ցածր է և հեռու կատարելությունից։
Նրա խոսքով՝ այդ ամենը նպաստում են կոռուպցիային և չինովնիկների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումներին։
Նախագիծը ենթադրում է նախարարությունների թվի կրճատում՝ 27-ից 25՝ որոշ գերատեսչությունների միավորման կամ ընդհանրապես փակման հաշվին։ Մասնավորապես՝ նախատեսվում է փակել Չինաստանի երկաթուղու նախարարությունը, որի գործառույթները կկատարի Տրանսպորտի նախարարությունը։
Առողջապահության նախարարությունն ու Ընտանիքի պլանավորման պետխորհուրդը կմիավորվեն՝ դառնալով Առողջապահության և ընտանիքի պլանավորման պետխորհուրդ։
Միաժամանակ, բարեփոխումների ծրագիրն ընդլայնում է այն գործակալությունների լիազորությունները, որոնք հսկողություն են իրականացնում դեղամիջոցների և սննդամթերքի ոլորտներում։ Նախատեսվում են մի շարք այլ բարեփոխումներ։










