Մոսկվայում ծանր վիճակում հոսպիտալացվել է դերասան Էդուարդ Ռադզյուկևիչը
Այսօր Մոսկվայի Բոտկինի հիվանդանոց է տեղափոխվել դերասան Էդուարդ Ռադզյուկևիչը, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով բուժհաստատության ընդունարանի աշխատակցին:
«Հիվանդը հոսպիտալացվել է ութերորդ ախտորոշման բաժանմունք, ընդունելիս նրա վիճակը ծանր էր»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ աղբյուրի տվյալների` 47-ամյա դերասանի նախնական ախտորոշումը կաթվածն է:










