Հայտնի է Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրությունների օրը. ընդդիմությունը մասնակցում է

10:24 • 10.03.13

Վենեսուելայի Ընտրական հանձնաժողովը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ամսաթիվը. ապրիլի 14-ին վենեսուելացիները կընտրեն նոր նախագահ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով BBC-ին։

 

Նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել է նախագահ Ուգո Չավեսի մահից հետո. 58-ամյա նախագահը մահացել էր մարտի  5-ին՝ 2 տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո։

 

Հարցումների համաձայն՝ առաջատար է նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն, ով հայտարարել է, որ կշարունակի Չավեսի սոցիալիստական քաղաքականությունը։ Չավեսը դեռ կենդանության օրոք վենեսուելացիներին կոչ էր արել՝ «եթե ինձ հետ մի բան պատահի, անպայման ձեր ձայնը տվեք Մադուրոյին»։

Մադուրոյի հիմնական մրցակիցն է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը։

 

Չավեսի մարմինը կզմռսվի և կտեղադրվի հեղափոխության թանգարանում։