Գավառ քաղաքում ավտոբուս է շրջվել. փրկարարների և տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել 20 ուղևոր

15:18 • 10.03.13

Այսօր կեսօրից հետո, ժամը 13.23-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարների և տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել 20 ուղևոր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: