Խոշոր հրդեհ Նոր Նորքում. նախկին կոշիկի գործարանում այրվել է 700 քմ տարածք (թարմացված, լուսանկարներ)

15:01 • 10.03.13

Այսօր կեսօրին՝ ժամը 12.03-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորքի 5-րդ զանգվածում` նախկին կոշիկի գործարանում:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող փրփրապլաստի արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.50-ին:


Ըստ նախնական տվյալների` արտադրամասից այրվել է 700 քմ հատված` պենոպլաստով: Զոհեր և վիրավորներ չկան: