Իրանի հաջողությունները պայմանավորված են նրա ամուր դիրքով. Ջալիլի
Իրանը գիտության և տեխնիկայի ոլորտում մեծ հաջողությունների է հասել իր իրավունքների և ազգային շահերի պաշտպանության շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ակիտակա Սաիկիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, փոխանցում է Press TV-ն։
Հանդիպման ժամանակ Ջալիլին ասել է, որ Իրանը բարեհաջող կերպով ընդլայնել է իր հարաբերություններն այլ երկրների հետ 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո և Իրանի գիտական ձեռքբերումները վերագրել նրա վճռականությանն իր իրավունքները պաշտպանելու և ազգային շահերին աջակցելու հարցում։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի ու Ճապոնիայի միջև բազմամյա բարեկամությունը պետք է ամրապնդվի։










