Սկանդալ Իրանում՝ Չավեսի մոր հետ Ահամադինեժադի գրկախառնության պատճառով

15:46 • 10.03.13

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով օրերս Վենեսուելա էր ժամանել իր ընկեր և դաշնակից Ուգո Չավեսի հոգեհանգստին մասնակցելու համար, խիստ քննադատության է արժանացել սեփական երկրում, հայտնում է Корреспондент-ը: Նրան քննադատել են իսլամի նորմերին չհամապատասխանող վարք դրսևորելու համար։

 

Լուսանկարը, որում արտասվող իրանցի առաջնորդը գրկախառնվում է մահացած նախագահի մոր` Էլենա Ֆրիասի հետ, հրապարակել են մի շարք լրատվամիջոցներ։

 

Ազգակցական կապեր չունեցող կնոջ հետ նախագահի գրկախառնությունն առաջացրել է մուսուլմանների դժգոհությունը:

«Իշխանության ներկայացուցչի նման գործողությունները հակասում են այն ամենին, ինչ կարելի է սպասել մուսուլմանից: Չի կարելի թույլ տալ, որ նման այլասերվածությունը տարածվի մեր երկրում»,- ասել է Մեջլիսի պատգամավոր Մուհամեդ Դեհգանը:

 

Պահպանողական շրջանակների ներկայացուցիչները բարկացել են նաև Չավեսի մահվան կապակցությամբ Իրանում սուգ հայտարարելու նախագահի որոշումից: