Կոնգոյում անհետացած ռուսական ուղղաթիռը գտնվել է (թարմացված)

13:05 • 10.03.13

Կոնգոյի Հանրապետությունում (Կենտրոնական Աֆրիկա) անհետացած «ՅուԹեյր» ավիաընկերությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը գտնվել է, հայտնում է Взгляд-ը` վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:

Այն հայտնաբերվել է լեռնային ջունգլիներում՝ մոտ 2.700 մ բարձրության վրա։

Ուղղաթիռն իրականացրել է Շաբունդա-Բուկաու չվերթը՝ եղանակային անբարենպաստ պայմաններում։ Ուղղաթիռում գտնվել է 4 հոգանոց անձնակազմը, ուղևորներ և բեռ չի եղել։

 


12.48 Կոնգոյի Հանրապետությունում (Կենտրոնական Աֆրիկա) փրկարարները փնտրում են նախօրեին անհետացած «ՅուԹեյր» ավիաընկերությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը, հայտնում է Интерфакс-ը` վկայակոչելով Մոսկվայի ուժային կառույցների աղբյուրին:

 

«Մի-8 ուղղաթիռն ուղևորներով և բեռով դուրս էր եկել նախօրեին` Կոնգոյի երկու հարթակների միջև ծառայողական չվերթ իրականացնելու համար: Սակայն վայրէջքից առաջ ուղղաթիռի հետ կապը կորել է: Ընդ որում՝ ուղղաթիռի անհետացման ենթադրյալ վայրում գրանցվել են վատ եղանակային պայմաններ»,- նշել է աղբյուրը: