«Պահանջում եմ դուրս բերել զորքն Աբխազիայից ու Ցխինվալիից». Կրեմլի մոտ վրացուհու ակցիան տևել է րոպեներ
ՌԴ Կրեմլի պալատի մոտ վրացուհին փորձել է բողոքի ակցիա անցկացնել։ Ինչպես հայտնում է Грузия Online-ը, Լոլիտա Ցարիան պաստառ է պարզել՝ «Պահանջում եմ անհապաղ դուրս բերել զորքն Աբխազիայից և Վրաստանի Ցխինվալի շրջանից»։ Ակցիայի գլխավոր կարգախոսը, ըստ վրացուհու, եղել է «Սկզբում ապաշրջափակում, այնուհետ կարգավորում» (ռուս-վրացական հարաբերությունների-Tert.am)։
Ակցիան տևել է ընդամենը մի քանի րոպե։ Ռուս իրավապահները ձերբակալել են նրան ու տարել բաժանմունք։ Արձանագրություն կազմելուց հետո նրան ազատ են արձակել։
Facebook սոցիալական ցանցում բազմաթիվ վրացիներ Ցարիային հերոս են անվանել։ Նա ասել է, որ երբ կանգնած է եղել Կրեմլի մոտ, իր կողքով անցնող համերկրացիները վատ են արձագանքել իր ակցիային։
Հիշեցնենք, որ 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։










