Վերջին 15 տարում առաջին անգամ Մալթայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը
Մալթայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը վերջին 15 տարում առաջին անգամ հաղթանակ է տարել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցների։
Լեյբորիստների հիմնական մրցակից՝ ազգայնականների առաջնորդ, հրաժարական տված վարչապետ Լոուրենս Գոնցին արդեն ընդունել է պարտությունը, երբ նախնական արդյունքները ցույց են տվել, որ լեյբորիստները հավաքել են 55 տոկոս ձայն։
Ըստ քաղաքագետների՝ լեյբորիստների օգտին քվեարկած մարդիկ ցանկանում են փոփոխություններ 15 տարի ազգայնականների կառավարած երկրում։










