ՆԱՏՕ-ի ավիահարվածից աֆղանական կինոյի հայտնի դերասան է զոհվել
ՆԱՏՕ-ի ավիահարվածից Աֆղանստանի Հելմենդ նահանգում զոհվել է երկրի հայտնի դերասան Նազար Մուհհամեդ Գելմենդին, հաղորդում է vesti.ru-ն:
Նախօրեին նրան առևանգել էին «Թալիբան» շարժման գրոհայինները, որոնք դերասանին մեղադրում էին կառավարության օգտին լրտեսական գործունեություն իրականացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ավիացիոն հարվածն այն տեղանքին, որտեղ պահվում էր դերասանը, հասցվել է, երբ իսլամիստները հարցաքննում էին դերասանին: Հարձակման հետևանքով զոհվել են նաև գրոհայինները:










