Իտալիայի և Հունաստանի իշխանությունները հաստատել են Նիգերիայում իրենց քաղաքացիների սպանության փաստը

18:40 • 10.03.13

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է գրոհայինների հայտարարությունը Նիգերիայում իտալացի և այլ պատանդների սպանության մասին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Կատարվածի իսկությունը ստուգելուց հետո, որն իրականացվել է այլ շահագրգիռ պետությունների հետ համատեղ, մենք կարծում ենք, որ պատանդների սպանությունների մասին հայտարարությունները հիմնավորում ունեն», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

 

Հայտարարության համաձայն՝ պատանդներին փրկելու փորձեր չեն իրականացվել:
Իր հերթին, Հունաստանի արտգործնախարարությունը նույնպես հաստատել է, որ Նիգերիայում ծայրահեղականների կողմից մահապատժի են ենթարկվել այդ երկրի քաղաքացիներ:

 

Շաբաթ օրն իսլամիստական «Անսարու» խմբավորման անդամները հայտարարել էին Նիգերիայում Setraco ընկերության առևանգված 7 աշխատակցի մահապատժի ենթարկելու մասին: