Նիգերիայի իսլամիստները մահապատժի են ենթարկել գերեվարված օտարերկրացիներին
Իսլամիստական «Անսարու» խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ մահապատժի են ենթարկել 7 օտարերկրացիների, որոնց 2013 թվականի փետրվարին գերի էին վերցրել Նիգերիայի հյուսիսում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
«Անսարու»-ի անունից հայտարարությունը իսլամիստական կայքերում սկսվել է տարածվել շաբաթ օրը: Գրոհայինները նաև ցանցում տեղարդրել են մի լուսանկար, որում, ինչպես նրանք ներկայացնում, պատկերված է սպանված գերիներից մեկը:
3 լիբիացիները, ֆիլիպինցին, բրիտանացին, հույնը և իտալացին գրոհայինների կողմից առևանգվել էին փետրվարի 17-ին՝ Ջամաարա քաղաքում: Նրանք բոլորը հանդիսանում էին Նիգերիայում աշխատող շինարարական կազմակերպության աշխատակիցներ:
Առևանգման համար պատասխանատվություն է վերցրել «Անսարու» խմբավորումը, որն առաձնացել էր «Բոկո Հարամ» կազմակերպությունից, որն առավել ակտիվ է գործում այս տարածաշրջանում: ԶԼՄ-ները չեն մանրամասնում, թե ինչ պահանջներ էին ներկայացվել «Անսարու» խմբավորման գրոհայինների կողմից:
2012 թվականին «Անսարու» խմբավորումը պատասխանատվություն էր վերցրել Ֆրանսիայի քաղաքացիների առևանգման համար:










