Պերուում ավտոբուսի վթարից 14 մարդ է զոհվել

23:23 • 10.03.13

Նվազագույնը 14 մարդ զոհվել և ևս 30 մարդ վիրավորվել է Պերուի հարավային մասում տեղի ունեցած ավտոբուսի վթարից, հաորդում է BBC-ն:


Միջադեպը տեղի է ունեցել մայրուղու վրա, որը իրար է միացնում Կամանա և Արեկիպա խոշոր քաղաքները:


Առավոտյան վատ տեսանելիության և մշուշի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, և ավտոբուսը ձորն է գլորվել, որի խորությունը ավելի քան 200 մետր է:


Դեռևս անհայտ է, թե արդյո՞ք զոհերի շարքում օտարերկրյա քաղաքացիներ կան: