Մերկ հեծանվորդներն ու «Բեթմենը» փակել են Պերուի մայրաքաղաքի փողոցները (տեսանյութ)
Պերուի մայրաքաղաք Լիմայի հարյուրավոր բնակիչներ «մերկ հեծանվավազք» են կազմակերպել` ի նշան քաղաքի փողոցներում հեծանվորդներին ճնշելու դեմ բողոքի, հայտնում է НТВ-ն: Նրանցից ոմանք եղել են բոլորովին մերկ։
Մասնակիցների թվում նկատվել է մի տղամարդ, ով եղել է բոլոր ճնշվածների և հալածյալների պաշտպան հերոսի` Բեթմենի դիմակով և հագուստով:
Սա արդեն թվով 8-րդ ամենամյա ակցիան էր: Մասնակիցների կարծիքով՝ քաղաքային իշխանություննները և վարորդներն անտեսում են հեծանվորդների իրավունքները:
Կազմակերպիչները նշել են, որ մերկ են մասնակցել` ցույց տալու համար, թե որքան անպաշտպան է հեծանվորդը ճանապարհին:
Ակցիայի մասնակիցներն իշխանություններից և քաղաքացիներից պահանջել են հարգել իրենց, ճանաչել հեծանիվը որպես տրանսպորտային միջոց, ինչպես նաև մտածել հատուկ ճանապարհներ կառուցելու մասին:










