Սլովենացիները պահանջում են քաղաքական էլիտայի հրաժարականը
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված հերթական բողոքի ակցիային մասնակցել է մոտ 5 հազար մարդ, ովքեր պահանջել են քաղաքական էլիտայի հրաժարականը, արտահերթ ընտրություններ և զանգվածային բարեփոխումներ, հայտնում է Взгляд-ը` վկայակոչելով սլովենական ԶԼՄ-ներին:
Բողոքի ակցիան առաջինն է փետրվարի 27-ին խորհրդարանի կողմից Յանեզ Յանշի գլխավորած կառավարության արձակումից և Ալենկա Բրատուշեկին նոր վարչապետ ընտրելուց հետո։
Ինչպես հաղորդում է սլովենական Delo թերթի կայքը, «համընդհանուր ապստամբություն» ակցիայի շրջանակում անցկացվող թվով 4-րդ ցույցը կայացել է Լյուբլյանայի կենտրոնում` քիչ թվով ոստիկանների մասնակցությամբ: Ցուցարարները դժգոհել են կաշառակերությունից, խիստ խնայողության միջոցառումներից, օրենքի առաջ անհավասարությունից:
Նրանք կոչ են արել անցկացնել արտահերթ ընտրություններ և ամբողջությամբ փոխել տիրող համակարգը: Երկիրը կործանող քաղաքական գործիչների թվում նրանք նշել են Յանեզ Յանուշի, Ալենկա Բրատուշեկի և քաղաքապետ Զորանա Յանկովիչի անունները:










