Սիրիական Հոմս քաղաքում գրոհայինները նավթապահեստարան են պայթեցրել

11:34 • 10.03.13

Սիրիայի արդյունաբերական կենտրոն Հոմս քաղաքում (Դամասկոսից 165 կմ հյուսիս) գրոհայինները պայթեցրել են նավթապահեստարանի տարածքը. առաջացած հրդեհը դժվարությամբ է հաջողվել մարել, հայտնում է Взгляд-ը` վկայակոչելով արաբական ԶԼՄ-ներին:

 

Հայտնի է դարձել նաև Դամասկոսից 30 կմ հեռավորության վրա գտնվող գազաբաշխիչ կայանը պայթեցնելու մասին:

 

Զինված հարձակումները համընկել են ապառազմականացված Գոլանի բարձունքներում կրակահերթերի հետ, որտեղ գերությունից ֆիլիպինցի խաղաղապահներ են ազատ արձակվել:

 

Ուրբաթ երեկոյան Գոլանի բարձունքներում սիրիացի գրոհայինների կողմից առևանգված ՄԱԿ-ի 21 խաղաղապահներ հատել են Հորդանանի սահմանը: