Ուկրաինացի լրագրողուհուն հաջողվել է փախչել սիրիացի ապստամբներից

19:41 • 11.03.13

Ուկրաինայի քաքաքացուհի, լրագրող Անխար Կոչնևային հաջողվել է փախչել սիրիացի ապստամբների գերությունից, որում հայտնվել էր, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ տեղեկացնելով, որ հիմա նա անվնաս է. նա կառավարական ուժերի կողմից վերահսկվող տեղանքում է:

 

Կոչնևային առևանգել էին Սիրիայի ազատ բանակ ռազմական խմբավորման անդամները 2012-ի աշնանը: Նոյեմբերի 8-ին հայտնվել էր լրագրողի տեսաուղերձը, որում նա խնդրում էր փրկագին վճարել՝ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով:

 

Սիրիացի ապստամբները սպառնում էին նրան սպանել դեկտեմբերի 13-ին:

 

Ավելի ուշ ուկրաինուհին հայտնել էր, որ Սիրիա է ժամանած եղել ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ՝ ռուս սպաների համար թարգմանական աշխատանք կատարելու: