Cassidian-ը ճանապարհային հեռակառավարվող ականները «խլացնող» սարք է ստեղծել
Եվրոպական EADS կոնցեռնի պաշտպանական ստորաբաժանումը` Cassidian-ը ռադիոէլեկտրոնային «խլացման» նոր SMARTscout կոչվող համակարգ է մշակել, որը զրահամեքենաները կպաշտպանի հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերից, այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
SMARTscout-ը վերլուծում է ավտոմեքենայի շուրջ առկա ռադիոալիքների հաճախականությունը և արգելափակում է ճանապարհային ականների պայթեցման ազդանշանները:
Նոր սարքն ընդամենը վարկյանի հազարերորդական մասի ընթացքում հայտնաբերում է վտանգը և փակում ստացվող ազդանշանը:
Բացի այդ, SMARTscout-ը հնարավորություն է տալիս ավելի հստակ տեղեկություն ստանալ վտանգավոր օբյեկտի մասին:
Համակարգի գինը և զորքերին մատակարարման ժամկետները դեռ չի հաղորդվում:










