Ավելի քան 10 մարդ է վիրավորվել Վաշինգտոնի կենտրոնում արձակված կրակոցներից
Առնվազն 11 մարդ վիրավորվել է անհայտ չարագործների արձակած կրակոցներից ԱՄՆ Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում, այսօր այս մասին հաղորդել է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
Հեռուստակայանի տեղեկություններով, BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևորները կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, որոնք կանգնած էին շենքերից մեկի բակում:
Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Մեկ տղամարդ ծանր վիրավորվել է: Բոլոր տուժածների կյանքին, ըստ ամենայնի, վտանգ չի սպառնում, հաղորդում է NBC-ն:
Հարձակման պատճառները դեռ անհայտ են: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:










