ԱՄՆ-ում գողը բացահայտվել է Facebook-ի նկարների շնորհիվ
Ամերիկյան ոստիկանները գողին բռնել են տաք հետքերով։ Հանցագործին չի հաջողվել թաքնվել այն բանից հետո, երբ նա, առանց երկար ժամանակ մտածելու, իր նկարները հրապարակել է իր զոհի Facebook-ի պատին, գրում է Russia Today-ը։
Մարտի 2-ին Բրոնկս քաղաքի փողոցում անհայտ անձը հարձակվել էր մի կնոջ վրա և հափշտակելով նրա սմարթֆոնը՝ հեռացել էր: Ոստիկանները փորձել են գտնել գողին, սակայն ապարդյուն: Սակայն շուտով գողը սկսել է իր նկարները հրապարակել գողացված iPhone-ի տիրոջ Facebook-ի էջին: Աղջիկը հայտնաբերել է մարիխուանա ծխող հանցագործի նկարները և անմիջապես ոստիկանություն է դիմել:
Ոստիկանները նշում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ հանցագործը ձերբակալվում է իր հիմար արարքների արդյունքում:










