ԱՄՆ-ում երեխան կրակել է իր դեմքին, սակայն ողջ է մնացել

21:08 • 11.03.13

ԱՄՆ Նյու-Յորք նահանգում երեխան պատահաբար կրակել է իր դեմքին, սակայն ողջ է մնացել, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությանը՝ հղում կատարելով NDTV-ին:


Երեխայի մորաքույրը վերադարձել էր խանութից և լիցքավորված ատրճանակը դրել էր սեղանին՝ պատրաստվելով լոգանք ընդունել: Նրա անուշադրությունից օգտվել է 3-ամյա երեխան, ով միանգամից վերցրել է զենքը և սկսել է խաղալ դրանով: Տեսնելով զենքը, տղայի ավագ քույրը ուշադրություն չի դարձրել դրան՝ մտածելով, որ դա խաղալիք ատրճանակ է: Իր սխալը նա հասկացել է այն բանից հետո, երբ լսվել է կրակոց:


Տղային շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ վիրաբույժները վիրահատություն են կատարել: Բժիշկները նրան անվանել են «Երկրի ամենահաջողակ երեխա», որովհետև փամփուշտը անցել էր գանգի միջով՝ չվնասելով կյանքի համար կարևոր հատվածները:


Ոստիկանությունն անց է կանցնում դեպքի հետաքննություն: Բացառված չէ, որ երեխայի մորաքրոջը մեղադրանքեր կառաջադրվեն: