Տեղացած ձյան պատճառով Բելգիայում 200 կմ երկարությամբ խցանումներ են գոյացել

16:27 • 12.03.13

Բելգիայում եղանակային անբարենպաստ պայմանների, մասնավորապես՝ ձյան առատ տեղումների պատճառով գոյացել են 200 կմ ընդհանուր երկարությամբ խցանումներ, որոնք ուղեկցվել են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներով, հայտնում է Euromag-ը։

 

Չնայած օդերևութաբանները նախապես զգուշացրել են սպասվելիք տեղումների մասին, սակայն Բրյուսելի քաղաքային իշխանությունները չեն հասցրել ժամանակին համապատասխան տեխնիկա դուրս բերել և մաքրել փողոցները ձնից։

 

Կայքը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակը մասնավորապես կաթվածահար է արել մայրաքաղաքի շուրջ եղած օղակաձև ճանապարհը։