Անգլիայում բակապանը պատահաբար կտրել է քաղաքի ամենասիրված ծառը

23:59 • 12.03.13

Անգլիական Սաֆֆոլք դքսությունում գտնվող Հադլեյ քաղաքում բակապանը պատահաբար սղոցել է 12 մետրանոց պլատանը, որի ստվերի տակ սիրում էին հանգստանալ քաղաքացիները: Այս մասին մարտի 12-ին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Քաղաքապետարանում մանրամասնել են, որ նրանց աշխատակիցը պետք է միայն կտրեր ծառի շուրջ գոյացած մոլախոտերը, սակայն նա, չգիտես ինչու, կտրել է ողջ ծառը:


Սղոցված պլատանը քաղաքի շուկայական հրապարակում տնկվել էր դպրոցականների կողմից 30 տարի առաջ: Ըստ թերթի, շուկայում առևտուր կատարած քաղաքացիները սիրում էին հանգստանալ ծառի ստվերի տակ:


«Ամբողջ քաղաքը խոսում է այդ մասին: Այդ օրը ես լսեցի սղոցի ձայնը, սակայն երբ դուրս եկա, արդեն ուշ էր»,- պատմել է գրքի խանութի աշխատակիցը:


Քաղաքապետարանում ներողություն են խնդրել կատարվածի համար, և խոստացել են պլատանի գումարը պահել բակապանի աշխատավարձից: Բացի այդ նա ստիպված է լինելու իր հաշվին նոր ծառ տնկել: