Ղազախստանում Eurocopter-ի հարվածային ուղղաթիռներ կհավաքվեն

00:39 • 12.03.13

«Ղազախստան Ինժեներինգ» ընկերությունը և Eurocopter-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել Ղազախստանում ЕС645Т2 տիպի թեթև հարվածային ուղղաթիռներ արտադրելու վերաբերյալ, հաղորդում է lenta.ru-ն:


Ուղղաթիռների հավաքումը և սպասարկումը կվստահվի «Եվրոքոպտեր Ղազախստան Ինժեներինգ» համատեղ ձեռնարկությանը: Ներկայում այդ ձեռնարկությունն իրականացնում է ռազմական բազմաֆունկցիոնալ ЕС145 տիպի ուղղաթիռների վերջնական հավաքումը և սպասարկումը:


ЕС645Т2 ուղղաթիռը նախատեսված է օդից կրակային աջակցություն ցուցաբերելու համար: Կախված համալրումներից՝ ուղղաթիռը կարող է կիրառվել հետախուզական և հատուկ գործողություների համար, ինչպես նաև վիրավորների տարհանման նպատակով: Ուղղաթիռի ուղևորատար խցիկում մինչև 10 մարդ կարող է տեղավորվել:


ЕС645Т2-ը 268 կմ/ժ արագություն է զարգացնում և 663 կմ հեռավորություն է հաղթահարում: Ուղղաթիռի վրա կարող է տեղադրվել 12.7մմ տրամաչափի գնդացիր, 20 մմ տրամաչափի թնդանոթ, ինչպես նաև տարբեր տիպի հրթիռների մեկնարկիչներ: