ՌԴ-ից Վրաստան «օրենքով գող» է արտաքսվել

14:40 • 12.03.13

Վրացի «օրենքով գող» Գիորգի Գիորգաձեն (Գիա) ՌԴ-ում ազատ արձակումից անմիջապես հետո արտաքսվել է երկրից։ Նրան արգելվել է մինչև 2019թ. վերադառնալ Ռուսաստան, տեղեկացնում Грузия online-ը։

 

«Օրենքով գողը» 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2011թ.-ին՝ «առանձնապես խոշոր չափի թմրանյութ պահելու» մեղադրանքով։



Ավելի վաղ նա բազմիցս դատապարտվել է բնակարանային կողոպուտի և թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքներով։

«Օրենքով գողի» ազատ արձակման օրը ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների ուղեկցությամբ նա հասցվել է Եկատերինբուրգի օդանավակայան և հանձնվել սահմանապահ ծառայությանը։


Համապատասխան փաստաթղթերի ձևակերպումից հետո նա արտաքսվել է Վրաստան։