Շվեդ ոստիկանը մահացել է Գյուլի անվտանգությունն ապահովելիս
Շվեդիայում ոստիկանը մահացել է պաշտոնական այցով երկրում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անվտանգությունն ապահովելու ընթացքում, տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը։
Գյուլի՝ Գուստավ թագավորի հետ պալատում գտնվելու ընթացքում մոտոցիկլետը ջրանցքի մոտ կայանած ոստիկանն ընկել է սառցակալած ջուրն ու չի կարողացել դուրս գալ։ Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխված ոստիկանի կյանքը փրկել չի հաջողվել։
Ոստիկանության խոսնակը, մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ ոստիկանին հանձնարարված է եղել հսկել Թուրքիայի նախագահի այցը։
«Մոտոցիկլետը կայանելու ընթացքում նա ծովն է ընկել (Բալթիկ ծովը-Tert.am) ու մնացել սառույցի տակ։ Հիվանդանոցում նրան փրկել չի հաջողվել։ Նման գեղեցիկ այցի ընթացքում ցավալի դեպք է տեղի ունեցել։ Մենք ցավում ենք մեր գործընկերոջ համար»,-ասել է նա։










