«Թուրքիա', ճանաչի'ր Ցեղասպանությունը». Գյուլին Շվեդիայում «դիմավորել են» Մեծ Եղեռնը ճանաչելու կոչով թռչող պաստառները (տեսանյութ)

10:13 • 12.03.13

Մարտի 11-ին պաշտոնական այցով Շվեդիա ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին «դիմավորել են» «Թուրքիա', ճանաչի'ր 1915թ. Ցեղասպանությունը» գրությամբ թռչող պաստառները:

 

Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, յուրօրինակ ակցիան կազմակերպել է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը. երբ Շվեդիայի թագավորական պալատում սկսվել է Աբդուլլահ Գյուլին դիմավորելու հանդիսավոր արարողությունը, մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում (կենտրոնական շրջաններում) սավառնել են 20-րդ դ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը ճանաչելու կոչով պաստառները:


Հավելենք, որ Աբդուլլահ Գյուլը Շվեդիա է ժամանել եռօրյա պաշտոնական այցով: Թուրքիայի նախագահն արդեն հանդիպել է Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին: Նախանշված են հանդիպումներ  նաև Շվեդիայի խորհրդարանի խոսնակի, վարչապետի, գործարար շրջանների ներկայացուցիչների, ինչպես նաև թուրքական համայնքի հետ: